Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նազարբաևի վարչակազմը հերքում է նախագահական արտահերթ ընտրությունների հավանականությունը

Նազարբաևի վարչակազմը հերքում է նախագահական արտահերթ ընտրությունների հավանականությունը
05.02.2019 | 23:36

Նազարբաևի վարչակազմը հերքում է Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հավանականությունը։
«Սահմանադրության շրջանակներում նախագահը իրավունք ունի արտահերթ ընտրություններ հայտարարել, սակայն չի լինի», - հայտարարել է Ղազախստանի անփոփոխ նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վարչակազմը:


Հայտարարությունից առաջ նախագահ Նազարբաևը պաշտոնապես պահանջել է ներկայացնել նախագահական լիազորությունների ավարտին վերաբերող դրույթի իրաբանական մեկնաբանությունը: 78-ամյա Նազարբաևը, որ երկիրը ղեկավարում է երեք տասնամյակ շարունակ, վերջին անգամ հնգամյա ժամկետով նախագահ է ընտրվել 2015-ին՝ ստանալով ձայների 97,7 տոկոսը: Փորձագետները կասկածներ ունեն, որ նա փորձում է վերընտրվել՝ արտահերթ ընտրություններ նշանակելով 2019-ին: Ընդդիմախոսները որպես կանխանշան մատնանշում են աշխատավարձերի բարձրացումը, կոմունալ ծառայությունների գների նվազեցումը կամ տարիֆների սառեցումը։

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ